slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Քրեբանական հետազոտություններ Արցախի Հանրապետությունում

Շարունակվում է համագործակցությունը Արցախի Հանրապետության (ԱՀ) իրավասու մարմինների հետ ընդհանուր հանցավորության վերլուծության, դրա առանձին տեսակների ծնող պատճառների ու նպաստող պայմանների ուսումնասիրության և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացման բնագավառում:

Այդ նպատակով դեռևս 2016թ. օգոստոս ամսին Փորձաքննությունների ազգային բյուրոյի Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի մասնագետները գործուղվել էին Արցախի Հանրապետություն` տեղում իրավասու մարմինների հետ ընդհանուր հանցավորության վերլուծության, դրա առանձին տեսակների պատճառների ու նպաստող պայմանների ուսումնասիրության բնագավառում համագործակցության ապահովման, քրեաբանական հետազոտությունների իրականացման համար գիտահետազոտական աշխատանքների շրջանակը ճշտելու, հետազոտությունների և ուսումնասիրությունների գործընթացը սկսելու և վերջիններիս հետ կապված հետագա ծրագրերը նախապատրաստելու նպատակով:

Գործուղման ընթացքում տեղի էին ունեցել հանդիպումներ ԱՀ ոստիկանության պետի տեղակալի, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի, ԱՀ գլխավոր դատախազի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել էին ուսումնասիրման կարիք ունեցող հանցատեսակների, դրանց պատճառների ու պայմանների հետ կապված ակտուալ խնդիրները, ճշտվել էին կատարվելիք քրեաբանական հետազոտությունների հետ կապված աշխատանքների շրջանակները, սկիզբ էր դրվել ԱՀ-ում քրեաբանական հետազոտություններ իրականացնելու գործընթացին:

Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց քրեաբանական հետազոտություններ իրականացնել Արցախի Հանրապետությունում գողությունների (այդ թվում` բնակարանային գողություններ) պատճառների և նպաստող պայմանների, դրանց կրիմինալոգիական և վիկտիմոլոգիական գործոնների բացահայտման ուղղությամբ: Վերը նշված ուղղություններով բուն հետազոտական աշխատանքները իրականացնելու նպատակով 2017թ. հուլիսին Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի մասնագետները գործուղվեցին Արցախ, որտեղ էլ գողությունների (այդ թվում` բնակարանային գողություններ) պատճառների և նպաստող պայմանների, դրանց կրիմինալոգիական և վիկտիմոլոգիական գործոնների բացահայտմանն ուղղված քրեաբանական հետազոտության շրջանակներում ԱՀ Դատական դեպարտամենտի արխիվում իրականացվեց գողությունների վերաբերյալ 2008-2016թթ. ընթացքում ԱՀ դատարանների կողմից քննված 100 քրեական գործերի ուսումնասիրություն: Մասնավորապես, հատուկ կազմված քրեական գործերի ուսումնասիրման հարցաթերթի միջոցով կատարվեց գողությունների վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրություն: Նշված ուսումնասիրության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հանցագործության դեպքին, հանցանքի կատարման վայրին և ժամին, հանցագործի անձնային առանձնահատկություններին, նրանց սոցիալ-ժողովրդագրական տվյալներին և կրիմինալոգիական առումով էական նշանակություն ունեցող այլ տվյալներին: Խորությամբ վեր են հանվել նաև գողություններից տուժողների անձնային առանձնահատկությունները, նրանց վարքագիծը հանցագործությունից առաջ, ընթացքում և հանցագործությունից հետո, նրանց սոցիալ-ժողովրդագրական առանձնահատկությունները, վիկտիմ վարքագծի առանձնահատկությունները, հանցագործության զոհ դառնալու դեպքում իրավապահ մարմիններին դիմելու փաստը և այլն:

Վերը նշված տվյալները ունեն կրիմինալոգիական մեծ նշանակություն և թույլ կտան այդ տվյալների հիման վրա խորը վերլուծություն իրականացնել ԱՀ-ում գողությունների պատճառների և նպաստող պայմանների, դրանց կրիմինալոգիական և վիկտիմոլոգիական գործոնների բացահայտման ուղղությամբ:

28 Դեկտեմբեր 2016

Snow